Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի և Էրդողանի կառուցողական լինելու հանգամանքը թույլ է տալիս ներդաշնակ լուծումներ գնտել վիճելի հարցերի ժամանակ. Պեսկով

Պուտինի և Էրդողանի կառուցողական լինելու հանգամանքը թույլ է տալիս ներդաշնակ լուծումներ գնտել վիճելի հարցերի ժամանակ. Պեսկով
28.12.2020 | 09:31

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների անձնական հարաբերությունների արդյունքում մի շարք վիճելի հարցերում հնարավոր է լինում ներդաշնակ լուծումներ գտնել:


Իհարկե, նշել է նա, մենք՝ ՌԴ-ն ու Թուրքիան, երկկողմանի հարաբերությունների հսկայական հիմք ունենք, բայց անձնական հարաբերություններն ու կառուցողական տրամադրվածությունն էլ իրենց տեղն ունեն:
«Երկու պետություններն էլ ղեկավարում են առաջնորդներ, որ միմյանց խոսքի ու գործի մարդ են համարում, հարգում են իրար, ու դա գրավականն է գործի հաջողության: Եվ եթե անգամ ինչ-որ հարցի շուրջ տարընկալում կա, ապա նախագահների կառուցողական լինելու հանգամանքը թույլ է տալիս ներդաշնակ լուծումներ գնտել»,- ավելացրել է Պեսկովը:
Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, աշխարհաքաղաքական մեծ, խոշոր խաղացողներ են, որոնք տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատելու առումով կարող են ու պետք է նշանակալի ներդրում ունենան:

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ